Ինքնասպանություններ Հարավային Կորեայում
Հարավային Կորեան զբաղեցնում է առաջին հորիզոնականը Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության 30 երկրների շարքում ինքնասպանությունների քանակով, ավելին, ինքնասպանությունների թիվը մեծանում է, այն կրկնապատկվել է միայն 21-րդ դարի առաջին տասնօրյակում[1][2][3][4]։ Ինքնասպանությունը Հարավային Կորեայի 40 տարեկանը դեռ չհասած բնակչության մահվան հիմնական պատճառն է[5][6]։
Միտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեայում ինքնասպանությունների մակարդակը բարձրացել է ընդամենը 10 տարվա ընթացքում[1]։ Մասնավորապես, Պակը և Լեստերը նշում են, որ ինքնասպանությունների թիվը 100 հազար բնակչության համար բարձրացել է 1982 թվականից 6,8 մինչև 28,4 2011 թվականին[7]։ Համեմատաբար կարճ ժամանակում փոփոխվել են ինքնասպանության մեթոդները։ Օրինակ, գազային թունավորումների քանակը մեծացել է 20 անգամ՝ 2011-ից 2012 թվականների ընթացքում, 0.4%-ից՝ 2001-ին մինչև 8.5% 2012 թվականը)։
Զոհերի դիմանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեայում ինքնասպանությունը մինչ 40 տարեկանը մարդկանց մահվան հիմնական պատճառն է[5]։ Խնդիրն թեժ է ավելի մեծ տարիքային խմբերում։ 2003 թվականին ինքնասպանության քանակը 60-74 տարեկան մարդկանց շրջանում եղել է 4,4 անգամ բարձր, քան 15-29 տարիքային խմբում, իսկ 75 տարեկանից բարձրը 10,6 անգամ բարձր[7]։ Նրանցից ավելի քան երկու երրորդը կատարում են տղամարդիկ[8]։
1993-2003 թվականների ընթացքում ամենատարածված մեթոդներն են եղել կախվելը և թունավորումը, դրանց միջոցով է կատարվել բոլոր դեպքերի 2/3-ը[9]։
Հայտնիների ինքնասպանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդիրը նկատել են հարավկորեական կառավարությունը մի շարք դեպքերից հետո, որոնք տեղի են ունեցել հայտնի մարդկանց հետ։ Ինքնասպանություն են գործել նախագահ Նո Մու Հյոնը, միլիոնատեր Լի Յուն Հյոնը, պրոֆեսիոնալ բեյսբոլիստ Չո Սոնգ Մինը, հաղորդավարուհի Սոն Չի Սունը, կորեացի փոփ աստղեր U;Nee-ին, Լի Հե Ռինը, Պակ Յոնգ Հան և Չե Դոնգ Հան, ֆուտբոլիստներ Յունգ Գի Օնը և Չհոնգ Ջոնգ Գվանը, մոդել Կիմ Դա Ուլը, և դերասաններ Ան Ջե Հվանը, Չոնգ Դա Բինը, Լի Ըն Ջուն, Չանգ Ջա Յոնգը, Չհվե Ջին Սիլը, Չհվե Ջին Յոնը (Չհվե Ջին Սիլի փոքր եղբայրը), Կիմ Ջի Հունը, Ու Սըն Յունը, Հանգ Ջե Ոնը, Չանգ Ջե Ոնը, Պակ ՀԵ Սանը[10], Պակ Յոնգ Հան, Չոնգ Ա Յուլը և Կիմ Ջոնգ Հակը[11]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]29 501 դեպքերից, 2009 և 2010 թվականների ընթացքում, պատճառները եղել են հետևյալները՝ հոգեբանական հուսահատություն 28,8% (8 489), ֆիզիկական ցավ 22,6% (6 672), տնտեսական դժվարություններ 15,9% (4 690), ընտանեկան խնդիրներ 11,4% (3 363)[12]։ Եթե մենք խոսենք երիտասարդների մասին, ապա դեպքերից մեծամասնության պատճառը եղել է քննությունների պատճառով առաջացած սթրեսը[13]։ «Ինքնասպանությունների դեմ պայքարող կորեական ասոցացիա» ՀԿ հիմնադրվել է 2003 թվականին և 2005 թվականից ստանում է կառավարության ֆինանսական աջակցությունը[14]։
Վերլուծելով ինքնասպանությունների դեպքերը մինչ 2003 թվականը, Պակը և Լեստերը եկան այն եզրակացմանը, որ գործազրկությունը համարվում է հիմնական պատճառը։ Հարավային Կորեայում ընդունված է, որ ծեր ծնողներին պետք է խնամեն երեխանները, միայն թե ժամանակակից մրցակցային տնտեսությունում այն դառնում է ավելի դժվար և ծերերը զոհաբերում են իրենց, այդ կերպով «հանում են» հոգսը երիտասարդների վրայից[14]։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Կորեայի կառավարությունը ստեղծել է հատուկ ստորաբաժանում կազմված 100 անդամից, ովքեր անցկացնում են համացանցի դիտարկում և արգելափակում են կայքերը, որոնք տարածում են անցանկալի նյութեր[15]։
Պակը և Լեստերը նաև նշում են, որ Կորեայում այն կարծիքն է հայտնի, որ ինքնասպանությունը յուրաքանչյուրի անձնական գործն է, որը դժվարեցնում է ինքնասպանության դեմ պայքարող ծրագրերի պետական ֆինանսավորումները[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Williamson, Lucy (2011 թ․ սեպտեմբերի 5). «South Korea suicide toll doubles over a decade». bbc.co.uk/news.
- ↑ Society at a Glance 2009: OECD Social Indicators(չաշխատող հղում), Organization for Economic Co-operation and Development
- ↑ Suicide in South Korea Case of Too Little, Too Late Արխիվացված 2008-08-30 Wayback Machine, OhmyNews KOREA
- ↑ S. Korea has top suicide rate among OECD countries, Seoul, September 18, 2006 Yonhap News
- ↑ 5,0 5,1 Suicide main cause of death for those under 40 in S. Korea, Yonhap News
- ↑ Korean sports star’s suicide echoes death of actress-wife — Yahoo News
- ↑ 7,0 7,1 B. C. Ben Park; David Lester (2008). «South Korea». In Paul S. F. Yip (ed.). Suicide in Asia: Causes and Prevention. Hong Kong University Press. էջ 19. ISBN 978-962-209-943-2. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ B. C. Ben Park; David Lester (2008). «South Korea». In Paul S. F. Yip (ed.). Suicide in Asia: Causes and Prevention. Hong Kong University Press. էջ 23. ISBN 978-962-209-943-2. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ B. C. Ben Park; David Lester (2008). «South Korea». In Paul S. F. Yip (ed.). Suicide in Asia: Causes and Prevention. Hong Kong University Press. էջ 26. ISBN 978-962-209-943-2. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Actress Park Hye Sang commits suicide
- ↑ Director of 'Hourglass' commits suicide
- ↑ Im, In-tack. «Rash of suicides at one forlorn apartment complex: Residents of complex in north Seoul felt abandoned by society». The Hankyoreh.
- ↑ «South Korea's exam suicides». al Jazeera. 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է August 2012-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 B. C. Ben Park; David Lester (2008). «South Korea». In Paul S. F. Yip (ed.). Suicide in Asia: Causes and Prevention. Hong Kong University Press. էջեր 27–30. ISBN 978-962-209-943-2. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «South Korea suicide rates prompt web scrutiny». bbc.co.uk/news. 2012 թ․ հունիսի 5.